Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ցանկացած տոտալիտար աղանդ փլուզվում է ներսից, երբ մասնակիցներն ըմբռնում են, որ իրենց հետևից հարևան երկրից ինքնաթիռ չի գալու

Ցանկացած տոտալիտար աղանդ փլուզվում է ներսից, երբ մասնակիցներն ըմբռնում են, որ իրենց հետևից հարևան երկրից ինքնաթիռ չի գալու
16.04.2025 | 22:04

Քանի որ ներոնը տապալեց բյուջեի կատարողականի քննարկումը, որը դասը չիմանալու արդյունք էր նաև, եկեք օգնենք այդ անձին։ Օրեր առաջ իրեն տգետ անվանող անձը մոռացավ անդրադառնալ հետևյալ հարցերին, որոնք տնտեսական վտանգների կծիկ են դարձել։ 1) Կրկնակի անգամ բարձրացվել է շրջանառության հարկը, որի դեմ բողոքավոր 2300 տնտեսվարող երեկ նամակ է հղել իր նմանին։ 2) 7,2 տրիլիոն դրամի են հասել ՀՀ խաղային ինդուստրիայում կատարվող խաղադրույքները: 3) Մոտ 65-70 մլն դոլարի համարժեք գումար անհետացել է «Անիֆ» հիմնադրամում։ Այդ թեմային առնչվում են քպ բարձրաստիճան ղեկավարներ։ 4) Մոտ 6,5 մլն դոլար տրվել է հանրահայտ թմրամոլին, որն էլ չի ալարել և գրպանել է այն։ 5) Հարյուրավոր տեսակի ապրանքների դրոշմավորումը նվիրվել է մի կազմակերպության, որի հետ կոնսորցիումով տենդերը շահող ռուսական ընկերությունը , որը միակ մասնագիտական կառույցն էր, վաղուց լքել է կոնսորցիումը։ 6) ՏՏ ոլորտի ձեռնարկություններին նվիրվել է 25 մլն ԱՄՆ դոլար, որը նրանց կողմից մսխվել է։ Նվեր 840 000 դոլարի չափով ստացել է մի քանի մլրդ դոլարի կապիտալ ունեցող ամերիկյան հսկայի դուստր ձեռնարկությունը։ 7) Իրականացվել է ոսկու վերաարտահանման խոշոր կասկածելի գործարք, որի համար ՀՀ-ն կարող էր հայտնվել սանկցիաները տակ։ Հայկական բանկերը վաստակել են 900 մլն դոլարի շահույթ, որը չկարգավորվող շուկայում հաճախորդներից քերված սակագներն են։ 9) 2025 թվականի հունվար փետրվարի հանրագումարային արտահանումը նախորդ տարվա համեմատ նվազել է 52 տոկոսով: 10) 2025 թվականի հունվար փետրվար հանրագումարային ներմուծումը նախորդ տարվա համեմատ նվազել է 48 տոկոսով։ 11) 2025 թվականի հունվար փետրվար ամիսների հանրագումարային արդյունաբերական արտադրանքը նախորդ տարվա համեմատ նվազել է 19,8 տոկոսով։ 12) Տասնյակ կառուցապատողներ սնանկացել են և հարյուրավոր քաղաքացիներ կարող են զրկվել իրենց վճարած գումարներից։ Սա մի փոքր ցանկ է դիտավորյալ կանխամտածված բացթողումների, որոնց համար ոչ ոք պատասխանատու չէ և չի լինի։ Սակայն կա մի հուսադրող փաստ։ Նրա ելույթի ընթացքում նրա թիմակիցներն ընդհանրապես չէին լսում դրան, նա արդեն ավարտված և սպառված սուբյեկտ է։ Այո՛, ցանկացած տոտալիտար աղանդ փլուզվում է ներսից, երբ մասնակիցներն ըմբռնում են , որ իրենց հետևից հարևան երկրից ինքնաթիռ չի գալու։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4895

Մեկնաբանություններ